«Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ, տեղեկացրել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: